News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից:  Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա լրահոսում երկու իրադարձություն, ըստ էության, մնացին աննկատ: 

Նախ, երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից:  Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից:  Մնում է, որ Նիկոլը Հայաստանում կատարի բոլոր ձեւականությունները:  Ի դեպ՝ խոսակցությունը ապրիլի 24-ին և ոչ մի հիշատակում ցեղասպանության թեմայի մասին:

Երկրորդ, դատավոր Մելիքսեթյանը թույլատրեց սյունեցի ակտիվիստի կալանավորումը, և դա արեց հենց ապրիլի 24-ին:  Խայտառակություն:

Եվս մեկ դիտարկում. Երեկ, ըստ էության, սկսվեց ոչ ֆորմալ մրցակցություն այն մասին՝ ում դերն է եղել որոշիչ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման գործում:  Ես կցանկանայի, որ բոլոր ներկա շաաատ բարձրաստիճան պետական   այրեր նույն եռանդով ու ոգեւորությամբ քննարկեին, թե ով է իրենցից մեղավոր 5000 տղաների մահվան, Արցախի պետականության և մեր բանակի փլուզման մեջ:  Իսկ Նախագսհ Բայդենը ցեղասպանությունը ճանաչեց միայն Ամերիկայում մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, և թող ոչ ոք իրեն չվերագրի այն, ինչ չի արել:

Շնորհակալ ենք ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար: Այնուամենայնիվ պետք է զգոն լինել:  Ամերիկայի նման մեծ տերությունները պատահական ոչինչ չեն անում:  Մի քանի օրից էյֆորիան կանցնի, և մենք կարող  է առերեսվենք շատ դժվար աշխարհաքաղաքական մարտահրավերների, օրինակ ՝ ճանաչումը միջանցքի դիմաց դիլեմային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ