News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լիբանանը հույս ունի, որ Սաուդյան Արաբիան կվերանայի լիբանանյան ապրանքների արգելքը, որը սահմանվել էր կապված այն բանի հետ, ինչը Էր Ռիադն անվանել է թմրանյութերի մաքսանենգության աճ, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը Լիբանանի դատախազին խնդրել է շարունակել այդ հարցով հետաքննությունը եւ արդյունքների մասին տեղյակ պահել սաուդյան պաշտոնյաներին, ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան արգելել էր իր տարածքով լիբանանյան բանջարեղենի եւ մրգերի ներմուծումն ու մաքսանենգությունը՝ կապված թմրանյութերի մաքսանենգության աճի հետ: Մրգերի եւ բանջարեղենի տարեկան առեւտուրը 24 միլիոն դոլար է կազմում:

Նախագահ Միշել Աունը լիբանանյան անվտանգության ուժերին խնդրել է ակտիվացնել մաքսանենգության դեմ պայքարի գործողությունները այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը ասել է, որ Լիբանանը պատրաստ է պայքարել թմրանյութերի վաճառքի ցանցերի դեմ: «Մենք վստահ ենք, որ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի բոլոր երկրները լավ գիտեն, որ լիբանանյան ապրանքների արգելքը չի դադարեցնի թմրանյութերի մաքսանենգությունը, եւ միայն մեր համագործակցությունը կօգնի դադարեցնել դա»,- ասել է նա:

Մտավախություն է առաջացել, որ արգելքը, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը, կտարածվի Պարսից ծոցի մյուս երկրներում այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ Օմանը հանդես գան Սաուդյան Արաբիայի որոշմանը սատարող հայտարարություններով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ