News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպական տարածաշրջանում նպաստում են ռազմական վտանգի աճին, Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են հրահրում Դոնբասում: Այս մասին երեքշաբթի Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական սպառնալիքի աճին նպաստում են զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացմանն եւ առաջատար ներկայության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները եվրոպական տարածաշրջանում: Արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, աճում է օպերատիվ եւ մարտական պատրաստության ինտենսիվությունը, Ուկրաինայում թեժանում են ազգայնական տրամադրությունները, ինչը զինված հակամարտություն է հրահրում Դոնբասում, այդ թվում՝Ռուսաստանին սահմանակից տարածքներում»,- ասել է Շոյգուն:

Նախարարի խոսքով, այս սպառնացող գործունեությանն ի պատասխան, Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Ինչպես գիտեք, արեւմտյան եւ հարավային ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է իրականացվել: Արևմտյան սահմաններ՝ ուսումնամարտական առաքելությունների տարածքներ երկու բանակ եւ երեք օդային ստորաբաժանում է տեղափոխվել»,- ասել է Շոյգուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ