News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Մաուրո Մորանդիին արտաքսում են Սարդինիայի ափերի մոտ գտնվող կղզուց, որտեղ նա ապրել է 30 տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մորանդին տեղափոխվել էր կզի 1989 թվականին՝ զբաղեցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների շենքը, որն այդ ժամանակ ծառայում էր որպես ռադիոկայան: Հետագայում Բուդելլի կղզին զբոսաշրջիկների շրջանում հայտնի դարձավ Մորանդիի շնորհիվ:

82-ամյա տղամարդն այժմ պետք է լքի արգելոցային գոտին:

Նրա խոսքով՝ ինքը չի կորցնում վերադառնալու հույսը:

«Ես շատ իրեր չունեմ: Մի մասը կթողնեմ այստեղ, այլ իրեր կգնեմ նոր վայրում: Եթե ինչ, կկանչեմ ընկերներիս: Ես կարող էի մնալ այստեղ: Մարդկությունը ոչնչացնում է աշխարհը, ես մարդկանց կհասցնեմ այն միտքը, որ եթե բնությունը վերանա, մենք նույնպես կվերանանք»,-ասել է իտալացին:

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ