News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեղրիի քաղաքապետի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները կչեղարկվեն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց, որ 2017-ին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը դիմել էր Կարեն Կարապետյանին, ով այդ ժամանակ հանրապետության վարչապետն էր` արտոնություններ հայցելով մաքսային այն պահեստների համար, որոնք պետք է բացվեին Մեղրիի անցակետից 1 կմ շառավղով:

Նամակում նա նշել էր, որ դրա շնորհիվ նոր պահեստներ եւ աշխատատեղեր կբացվեն, իսկ այս վայրում կանգ առնող մեքենաները կազատվեն ճանապարհային հարկի վճարումից, որը Իրանի սահմանից Երեւան կազմում է 150-200 հազար դրամ:

«Հարցն այն է, որ 2004 թվականից այս շառավղով գործում է մաքսային պահեստ, որի տերը քաղաքապետի կինն է: Ավելին, տեխնիկապես անհնար է այնտեղ այլ պահեստ կառուցել` տարածքի անբավարարության պատճառով, ուստի միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսն է օգտվում այդ արտոնությունից»,- պարզաբանեց խորհրդարանականը:

Գաբրիելյանի խոսքով՝ դրանից հետո Զաքարյանը դիզվառելիքի ներկրման ընկերություն է բացել, եւ նա գրեթե բացառապես իր մեքենաներն է բերում է մաքսային պահեստ: Արդյունքում, Իրանից նավթամթերք այլ ներկրողների հետ համեմատած, Զաքարյանը ստանում է չհիմնավորված արտոնություն` մեկ լիտր դիզվառելիքի համար 15-20 դրամի չափով:

Պատգամավորը շտապեց նկատել, որ այս օրինագիծը Մեղրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած միջադեպի հետ կապելու փորձերը բոլորովին անտեղի են:

«Օրինագիծը կազմվել է եւ խորհրդարանում է գտնվում այս տարվա ապրիլի սկզբից, այսինքն՝ դեպքից 20 օր առաջ: Դրանից հինգ օր առաջ ՊԵԿ ղեկավարի տեղակալն այցելել է պահեստ ու կասեցրել պահեստի աշխատանքը: Հիմա բոլորը, ովքեր հասկանում են իրավիճակը, հասկանալի կլինի, թե ինչու են Փաշինյանին Մեղրիում այդքան կոշտ դիմավորել, եւ ինչի համար էր այդքան վախենում քաղաքապետը»,- ասաց Գաբրիելյանը:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 79 ձայնով միաձայն պաշտպանեցին այս օրենսդրական նախաձեռնությունը: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, փաստորեն, բոյկոտեցին այս քվեարկությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ