News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրալիան 580 մլն դոլար կծախսի 4 ռազմաբազայի արդիականացման եւ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների ընդլայնման համար, հաղորդում է CNN-ը:

Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ Չինաստանի հետ առեւտրային եւ դիվանագիտական վեճի ֆոնին:

«Մեր նպատակն է ազատ եւ բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությունը: Ավստրաիան միշտ կպաշտպանի իր շահերը»,-ասել է Մորիսոնը:

Ավստրալիայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ անցած տարի Կանբերան կոչ է արել հետաքննել կորոնավիրուսի ծագումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ