News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի ջանքերը համընդհանուր անվստահության են հանդիպել, գրում է Gulf News-ը:

Վերջին ամիսներին թուրք պաշտոնյաները փորձել են նվազեցնել լարվածությունը մի շարք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ: Թուրքական «հիացմունքով հարձակումը» նպատակ ունի խարխլել տարածաշրջանային նախաձեռնությունները Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովի արեւելքում Անկարայի ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշման դեմ:

Փետրվարին Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները անցկացրել են Philia միջերկրածովյան երկրների ֆորումի առաջին հանդիպումը, որին Թուրքիային չեն հրավիրել:

Թուրքիան տարաձայնությունների մեջ է Եվրամիության անդամ Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ ծովային սահմանների եւ Արեւելյան Միջերկրական ծովի ավազանում ածխաջրածինների նոր հայտնաբերված պաշարների հասանելիության հարցում:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի ռազմական միջամտությունը Լիբիայի հակամարտությանը եւ ողջ տարածաշրջանում «Մուսուլման եղբայրներին» աջակցելը զայրացրել են Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին:

Սակայն Անկարայի առաջարկների հետ համաձայնելու փոխարեն, այս երկրները շարունակել են ամրապնդել իրենց համագործակցությունը Թուրքիայի դեմ: Սաուդյան Արաբիան վերջերս անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր է կնքել Հունաստանի հետ եւ համատեղ զորավարժություններ է անցկացրել:

Ստեղծված հանգամանքներում Թուրքիան կարող էր (լավագույն դեպքում) վերոհիշյալ մասնակիցների հետ բազմաթիվ ճգնաժամերի դեէսկալացիայի ձգտել, այլ ոչ թե լիարժեք կարգավորման:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ