News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներքաղաքական զարգացումները պայմանավորված են նրանով, որ այս պահին դեռ իշխանության է այն անձը, որը Արցախն ու Հայաստանը հասցրել է անկման. քանի որ ընդդիմությունը չկարողացավ այդ հարցը լուծել փողոցով, բոլորը գնում են ընտրությունների: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այս  ընտրությունները բոլոր վերքերի սպեղանի չէ, բայց ինչ-որ միջոց է, հնարավորություն է ընտրություններով փորձել ձեւավորել նոր իշխանություն, ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից: Կա երկու տարբերակ, կամ ձերբազատվել դասական ընտրությունների միջոցով, մյսւոը, եթե ինքը ակնհայտորեն գնա վարչական ռեսուրսի կիրառման եւ կեղծման, ապա այդ ընտրությունները փորձել վերածել հեղափոխական գործընթացի: Եթե ընդդիմադիրները չկարողանան վերցնել իշխանությունը, դա արդեն կլինի իրենց խնդիրը, որովհետեւ մինչեւ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ողջ պատասխանատվությունտը Նիկոլ Փաշինյանի վրա էր, դրանից հետո ընդդիմության վրա է: Որովհետեւ եթե հռչակում են, որ նա դավաճան է, պետք է բոլոր մեթոդներով ձերբազատվեն դավաճանից»,-ասաց նա:

Արգիշտի Կիվիրյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ նշելով. «Մենք մինչեւ այսօր տեսել ենք, որ իրենց ընդդիմադիր հռչակած որոշ գործիչներ իրենց պահել են Նիկոլ Փաշինյանի սպասարկուների դերում: Օրինակ, Էդմոն Մարուքյանը նախկին իշխանությունների օրոք այս կամ այն ձեւով սպասարկել է այն ժամանակվա իշխանություններին, երբ եկավ Նիկոլ Փաշինյանը, նա սկսեց այս կամ այն ձեւով սպասարկել Նիկոլ Փաշինյանին, եւ եթե նա մնա քաղաքականության մեջ, վաղը ով էլ գա իշխանության, ինքը սպասարկելու է այդ նոր իշխանությանը՝ ընդդիմության դիրքերից: Ընդդիմության դիրքերից սպասարկելը եկամտաբեր է:

Մյուս կողմից ԲՀԿ-ն է, որը 2018-ին ջուր էր մատուցում, հիմա էլ իր մոտ վատ չի ստացվում այդ մատուցելը»:

Նա որպես իրական ընդդիմություն նշեց Ռոբերտ Քոչարյանին, որը չի պատրաստվում գնալ որեւէ բանակցությունների այս իշխանությունների հետ: «Իշխանություններին հաջողվեց որոշ ժամանակով նստացնել Ռոբերտ Քոչարյանին, որը նրան վերադարձրեց քաղաքականություն եւ դարձրեց հիմնական գործոններից մեկը:

Նիկոլ Փաշինյանի ամենաարդյունավետ քայլերից մեկը, որ ստացվեց, հենց Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով մեծ քաղաքականություն վերադարձնելն էր: Ես վստահ եմ, որ  Նիկոլը կմբոշխնի իր համար այդ դառը պտուղները»:

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առաջիկա ընտրությունները լինելու են երկբեւեռ. «Մարդիկ ընտրում են վարչապետի եւ ամենամեծ հավակնություններ կունենան այն թիմերը, որոնք կունենան վարչապետի թեկնածուներ:  Ռոբերտ Քոչարյանի թիմն ունի իր թեկնածուն: Մարդիկ գնալու են ընտրելու ապագա վարչապետին: Այն թիմում, որտեղ չկա վարչապետի թեկնածու, մարդիկ խուսափելու են ձայն տալ այդ թիմին:

Սովորաբար Հայաստանում լինում է երկբեւեռ ընտրություն: Այսօր տեսնում ենք, որ հիմնական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, եւ նրա շուրջ տեղի կունենան քաղաքական գեներացիան: Եթե նա կարողանա կիրառել այդ մոդելը, դա կաշխատի: Ճիշտ գծով դա տաբնելու դեմքպում ինքը կարող է հաղթել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ