News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ստանում է  տեղեկություններ, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:

Մեր տեղեկություններով ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները  հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ:

NEWS.am ահազանգած քաղաքացիները իրենց վրդովմունքն էին արտահայտում այս ամենի առնչությամբ, նշելով, որ նման լայնածավալ ճնշումների եւ շանտաժի կիրառում նախկինում երբեք չի եղել: Ավելին` նրանք հայտարարում էին, որ այս ճնշումները հակառակ էֆֆեկտն են ունենալու, քանի որ իրենք չեն պատրաստվում կուլ գնալ շանտաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ