News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արցախի կառավարությունը ՀՀ Կառավարության հետ համատեղ մի քանի ծրագրեր է իրականացրել` առավելապես արագ, հրատապ աջակցություն ցուցաբերելու համար եւ ֆինանսական ուղիղ աջակցություն է տրամադրել: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Սա ավելի արագ էր եւավելի հասցեական, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր խնդիրը ավելի լավ է ճանաչում, քան թե մենք սկսենք քննարկել, թե հատկապես ինչպես սկսենք աջակցել: Բնականաբար պարենային աջակցություն է եղել, հագուստի, տաք իրերի, տաքացուցիչների, կահույքի, այն, ինչը քաղաքացիները կորցրել են, փորձել ենք խմբաքանակով եւ հասցեական տեղ հասցնենք, բայց պետք է նշենք, որ կառավարության շեշտադրումը եղել է ուղիղ ֆինանսական աջակցությունը եւ հենց այս պահին էլ գործում է 68 հազարների ծրագիր, որով 4 ամիս շարունակ արցախցիները, բացառությամբ 18-ից 63 տարեկան աշխատունակ տղամարդիկ, ստռանալու են այդ աջակցության ծրագիրը»,-ասաց նա:

Ըստ Մանե Թանդիլյանի Արցախում «ճգնաժամային» եւ «վառվող» խնդիրների լուծումը տրված է:

«Հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր եւ խոսվում է մինչեւ 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին: Գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է, շեշտադրումը դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները եւ բոլոր նրանք, ովքեր բնակվում էին  գյուղական համայնքներում վերադառնան բնակվելու այստեղ»,-ասաց նա` հավելելով, որ դա բավական չէր եւ այս պահին լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Մանրմասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ