News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատրաստ են դիվանագիտական փոխգործակցության ԿԺԴՀ-ի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար: Այդ մասին կիրակի հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե թշնամանքին, այլ լուծմանը: Դրա գլխավոր նպատակը Կորական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումն է, եւ մենք պատրաստ ենք դիվանագիտական փոխգործակցության այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա: Սալիվանը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն հավատում է «ստուգված, գործնական եւ հավասարակշիռ մոտեցմանը», որի դեպքում շատ ավելի հավանական է առաջխաղացում գրանցել ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային ծրագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ