News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հազվագյուտ իրերի, կերպարվեստի եւ անբնական պատմության բրիտանական թանգարանը կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով աճուրդի է հանել մի շարք անսովոր ցուցանմուշներ, որոնց թվում են դոդո անհետացած թռչնի ոսկորը, «միաեղջյուրի գանգը» եւ Վիկտորյա թագուհու վարտիքը, գրում է Daily Star-ը:

Ինչպես բացատրել է թանգարանի հիմնադիր եւ կոլեկցիոներ Վիկտոր Վինդը, ինքը ստիպված է եղել 442 ցուցանմուշ վաճառքի հանել՝ թանգարանին ֆինանսապես աջակցություն ցուցաբերելու համար, որը փակ է կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում: Հաստատությունը անցյալ տարի խնդիրների էր բախվել այցելուների պակասի պատճառով: «Դա սարսափելի սրտաճմլիկ է, ես երբեք չէի մտածի վաճառել իմ ամենամեծ գանձերից, բայց մենք գոյատեւելու այլ տարբերակ չունենք»,- բողոքել է Վինդը: Իր հավաքածուն նա մանկուց է ստեղծել:

Միեւնույն ժամանակ, թանգարանի տերը խոստովանել է, որ իր համար ամենադժվարը ոչ թե Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստին հրաժեշտ տալն է, այլ դոդո թռչնի ոսկորին, որը ցույց է տալիս, թե որքան վնաս կարող են մարդիկ պատճառել շրջակա միջավայրին։ Վարտիքի արժեքը տատանվում է 5000-7000 ֆունտ սթերլինգի (մոտ 500-700 հազար ռուբլի) միջեւ: «Հետաքրքրաշարժից դեպի արտասովորը» խորագրով աճուրդը կկայանա հինգշաբթի օրը, մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ