News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված է մասնագիտական բարձր մակարդակով: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ նախօրեին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը բացասական էր արտահայտվել այդ առաջարկի վերաբերյալ:

«Հենց ԿԲ նախագահի մեկնաբանությունը թերեւս ապացուցում է այդ առաջարկի հիմնավորվածությունը, առ այն, որ ժամանակին այդպիսի ներում, զրոյացում կիրառվել է վարկառուների տարբեր խմբերի համար, որի արդյունքում 50 տոկոսը բարելավել է իր վիճակը, մյուս 50 տոկոսը խնդրահարույց է եղել, նորից հայտնվել են վարկերի տակ:

Երբ պատերազմ է, համաճարակ է եւ չկա աշխատատեղ, չկա պայման, որ մարդիկ վարկեր վերցնելով իրենց գործունեությունը ծավալեն, որեւէ ակնկալիք, որ իրենք բարվոք վիճակում պետք է դուրս գան այդ վիճակից, չեն կարող ունենալ»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ երբ այս միջոցառումը իրականացնեն, դա լինելու է լրիվ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում. «Երկրորդ, եթե մենք նայենք վարկերի քանակի դինամիկային, ապա կտեսնեք, որ վերջին 2,5-3 տարիներին 1,65 մլն-ից վարկերն աճել են մինչեւ 2,2 մլն-ից ավել: Այդ վարկերի հիմնական մասը սպառողական վարկեր են, մի մասը գյուղացիական, մի մասը ուսանողական, մի մասը վիրահատվելու, բուժվելու: Այսինքն մարդիկ չեն կարողանում ապրել, վարկ են վերցնում, որ գոյատեւեն:

Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո կարող է վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի: Մենք պետք է մարդկանց ազատագրենք վարկերից, որպեսզի շնչեն, բայց հետո բանկային  համակարգն այնպես աշխատի, որ վարկերը ճիշտ ուղղությամբ աշխատեն, ոչ թե տանք ու վարկառուին մոռանանք:

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մեր քաղաքացիներին, ինչպես ժամանակին Անգլիայում եղավ, երբ ասեցին՝ ոչխարները կերան մարդկանց»,-հայտարարեց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք հստակ գիտեն տեխնոլոգիաները, ռեսուրսը որտեղից է, եւ արդյունքում ինչ են ստանալու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ողջամիտ չէր համարել վարկային համաներում անցկացնելը. «Համաներման անհրաժեշտություն բացարձակապես չկա: Հետազոտությունները ցույց են տվել, որ անցած անգամ համաներում ստացած մարդկանց 50 տոկոսը կրկին գտնվում է նույն վիճակում, ինչ մինչ համաներումը»,- ասել էր նա:

Չեմ կարծում, որ ողջամիտ է վարկային համաներում անցկացնել. ԿԲ նախագահ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ