News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

168.am-ը գրում է. «Շիրակի մարզի իշխանական ճամբարից թիվ մեկ «հարց լուծող», իմքայլական երեսփոխան Կարեն Սարուխանյանի արկածները մարզում նոր փուլ են թեւակոխում:

Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Գյումրիի սթրիփ ակումբներից մեկում գիշերն իր հանգիստն անցկացնող Կարեն Սարուխանյանն իր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաեւ Գյումրիում հայտնի «Լիժնիկ Սլո» մականունով հայտնի անձնավորության որդին, սկանդալ է սարքում, որի արդյունքում իմքայլական պատգամավորին ընկերների հետ միասին խայտառակ կերպով վռնդում են ակումբից:

Վստահաբար այդ ակումբի տեսախցիկները շատ ուշագրավ կադրեր ունեն տվյալ «դաստիարակչական միջոցառումից», եւ դեպքով հետաքրքրված անձինք, անշուշտ, կարող են շատ մեծ ցանկության դեպքում «վայելել» դրանք:

Գյումրիի՝ մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ հիշյալ «Լիժնիկ Սլո» մականունով քաջ հայտնի անձը նախկինում գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի շրջապատից է եղել, իսկ այսպես կոչված հեղափոխությունից հետո լծված է եղել իշխանություններին սպասարկելուն:

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Կարեն Սարուխանյանն իր գործնական հանդիպումները հիմնականում անցկացնում է Գյումրիի «Ֆլորենս» ռեստորանում, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ականատեսները պատմում են, որ պատգամավորը մշտապես անհարկի խնդիրներ է ստեղծում ռեստորանի աշխատակիցների համար՝ մասնավորապես հրաժարվելով լքել տարածքն աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Կարեն Սարուխանյանը, բնականաբար, չի կարող ձեռքերը ծալած նստել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված այս նախընտրական շրջանում, ու նա արդեն իսկ լծվել է հարազատ կուսակցության, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի համար ձայներ բերելու գործին:

Այդ նպատակով նա արդեն իսկ, 168.am-ի տեղեկություններով, հանդիպել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարի հետ ու առաջարկել, որ «Գազպրոմ Արմենիայի»՝ մարզային մասնաճյուղի 600-700 հոգանոց կոլեկտիվը լծվի քայլականների համար ձայներ ապահովելու՝ դժվարին ու ըստ գյումրեցիների՝ ոչ այնքան պատվաբեր աշխատանքին:

Պատասխանը, սակայն, հիասթափեցրել է Կարեն Սարուխանյանին, որովհետեւ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարը շատ հստակ ու կոնկրետ պատասխանել է, որ իրենք ապաքաղաքական ընկերություն են եւ որեւէ մեկի օգտին որեւէ քարոզչություն անել չեն պատրաստվում ու առհասարակ իրենց օրակարգում նախընտրական քաղաքական գործունեության վերաբերյալ պլաններ չկան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ