News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 76-ամյա թոշակառու հարևանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով մեկ անգամ օդ կրակել:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացրել է օրինական գազային ատրճանակը և մեկ դատարկ պահեստատուփ և տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ