News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Հունաստանում գործադուլներ եւ ցույցեր են ընթանում Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քանի որ մայիսի 1-ը համընկել է ոչ աշխատանքային Ավագ շաբաթ օրվա հետ, արհմիությունները որոշում էին կայացրել հետաձգել բողոքի ցույցերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ՝  Մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել էր երեքշաբթի՝ մայիսի 4-ին: Սակայն արհմիությունները հայտարարեցին, որ Մայիսի մեկը պայքարի օր է, այլ ոչ թե տոն, եւ նշում են այն բողոքի ցույցերով:

Բողոքի ցույցերն անցկացնում է «Համընդհանուր մարտական ճակատ» կոմունիստական ​​արհմիությունը եւ պետական հատվածի աշխատողների ADEDY արհմիությունը:

Կոմունիստական ​​արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ է արել առավոտյան ժամը 10-ին գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող խորհրդարանի շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ