News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են մեղքն ուրիշների վրա գցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ նրանք ցանկանում էին համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն նրանց չհաջողվեց, սակայն մեղավոր ճանաչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առաջիկա ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա: 2017 թվականին նման գնահատակ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժին, 2018-ին՝ Հանրապետական կուսակցությանը, երբ ընդամենը 1,5 տարի անց նրանց հավաքած ձայներից 770 հազարը կրճատվեց մինչեւ 59 հազար»,-նշեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ առաջին նախագահը երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընտրություններում հանդես գալ միասնական դաշինքով  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ