News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է իրականացնել Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը (ՀԵԾ 2 ՓՈՒԼ 3), որի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր և Լեռնապատ համայնքներում մեկնարկել են լայնածավալ աշխատանքներ։

Վանաձորում նախատեսվում է  13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Վանաձորի Բազում  և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։

Լեռնապատում նախատեսվում է

Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։

Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում  վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։

Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան և  Վահագնի համայնքներում։ Լոռիում  այս փուլում նախատեսվում է ներդնել   6 միլիոն 963 հազար եվրո։

Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ