News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բոննի կատվի՝ իր իսկ փոքրիկ կրկնօրինակի նկատմամբ զվարճալի արձագանքը ծիծաղեցրել է Համացանցի օգտատերերին:

ՌԵՆ ՏՎ-ի հաղորդմամբ՝ Բոննի անունով կատվի տերերը որոշել են արտասովոր նվեր մատուցել կատվին կենդանու փոքր կրկնօրինակի տեսքով: Սակայն կենդանու արձագանքն այնքան բուռն էր, որ ստիպել էր ծիծաղել ոչ միայն իր տիրոջը, այլ նաեւ Համացանցի օգտատերերին: Կատվի կրկնօրինակը դրել էին խոհանոցի գետնին: Տերը Բոննիին սպասելու ժամանակ միացրել էր տեսախցիկը: Հարկավոր է նշել, որ կինը ճիշտ որոշում էր կայացրել կենդանու առաջին արձագանքը նկարահանելու առումով:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է կատուն արագորեն մտնում սենյակ, այնուհետեւ, տեսնելով խաղալիքը, կտրուկ կանգ առնում եւ հետ թռնում: Այդ ժամանակ կինը բարձր ծիծաղում է:

Կինը որոշել է կիսվել Համացանցում այդ զվարճալի տեսանյութով, որն արտարբեր չի թողել կատուների սիրահարներին եւ հավաքել է 1,3 միլիոն դիտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել