News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մարիա Կարապետյանի վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին, բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

 NEWS.am-ը ներկայացնում է ամբողջական հոդվածը.

«Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Նրա վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին։ Բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Ուրեմն ինչ էր ասում Կարապետյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը ներկայացնում էր թավշյա հեղափոխության արդյունք եւ նաեւ կառավարող ուժի ձեռքբերում: Միեւնույն ժամանակ մեղադրում էր ՄԻՊ-ի բովանդակային, մասնագիտական հայտարարությունների, վերլուծությունների մեջ քաղաքական երանգավորում լինելու համար, որոնք, ըստ այդ տիկնոջ, չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։

Կարապետյանի մեղադրանքներին արժանավայել արձագանքեց Արման Թաթոյանը։ Այդ հարցում ավելացնելու շատ քիչ բան է մնում։ Այստեղ հարցը բոլորովին այլ հարթությունում է՝ դուք ինչու եք դեռ նստած ԱԺ նիստերի դահլիճում, որ ձեզ նույնիսկ իրավունք եք վերապահում պաշտպանի գործունեությունը ներկայացնել որպես սեփական թիմի ձեռքբերում։ Արման Թաթոյանի աշխատանքը գնահատվում է մեր եւ միջազգային հանրության կողմից։ Դուք ո՞ր արժանիքի համար եք շարունակում մնալ ԱԺ-ում։

ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ։ Դա միակ ոլորտն է, որ չեք հասցրել ապականել։ Ձեր միակ «ձեռքբերումը» հրահրած պատերազմն ու հանձնած Շուշին եւ Հադրութն էր։ Որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո։ Մոռացել եք, որ ձեր թիմն այնքան խորն էր թաքնված բունկերներում, որ մոմով պետք է ձեզ փնտրեին։ Ցույց տվեք այդ օրերին եւ դրանից հետո Թաթոյանի աշխատանքի գոնե կեսը, որ արվել է ձեր եւ ձեր ուսապարկերի խմբակցության կողմից։ Մատնանշեք քանի միաջազգային կառույցի դուռ եք թակել եւ ՄԻՊ-ի համառությամբ ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի, հայատյացության եւ ռազմագերիների խնդիրները։ Քանի անգամ եք եղել Արցախում եւ Սյունիքում, քանի մարդու եք լսել, քանիսի խնդիրները բարձրացրել, լուծել։ Գոնե լռեք, երբ ձեր անկարող իշխանության փոխարեն գործում է միայն ՄԻՊ-ը։ Գոնե լռեք, որ ձեր անգործունակ իշխանության պայմաններում միակ գործող կառույցը մնացել է ՄԻՊ-ը։

Ի՞նչ հայհոյանքներից եք խոսում։ Չե՞ք լսում ձեր թիմի պաշտոնյաների ձեւակերպումները։ Չե՞ք լսում ձեր ղեկավարի զառանցանքները։ Չե՞ք հասկանում, որ դուք եւ ձեր թիմի բազմաթիվ պաշտոնյաներ ընդհանրապես որեւէ կապ չպետք է ունենաք պետական համակարգի հետ։ Մոռացել ե՞ք պետական փողերով ֆինանսավորվող ձեր հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքային հարձակումներն ու հայհոյանքները։ Մոռացել ե՞ք, որ այդ մշակույթը ձեր թիմն է ներդրել քաղաքականություն։

Եթե քանդելուց բացի, աշխատել չեք կարող, ապա մի փորձեք աշխատողի ձեռքբերումները վերագրել սեփական անփառունակ թիմին, տգեղ է, համեստություն ունեցեք։ Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք։

Արման Թաթոյան, շնորհակալություն։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել եւ անում եք չաշխատող իշխանության փոխարեն։ Շնորհակալություն համառության եւ համբերատարության համար։

Դուք ճիշտ եք, որովհետեւ Դուք ազնիվ ու կարեւոր գործ եք անում։ Ու հանրության բացարձակ համակարանքը ձեր կողմն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր». Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ
Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման...
«Ժողովուրդ». Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին
Այդ մասին են վկայում նաեւ պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներ...
«Փաստ»․ Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ
Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին...
«Հրապարակ». Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի...
«168 ժամ»․ Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը
2018 թ․ հեղափոխությամբ նա պայքարել է իշխանության դեմ, հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը…
«Փաստ»․ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է
Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ...
Ամենաշատ