News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Այսօրվա ելույթը վերնագրել եմ «Չարի վերջը» հեքիաթը եւ արդարադատությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում իր ելույթը սկսելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը եւ պատմեց հեքիաթը:

«Չարը՝ նույն ինքը աղվեսը, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, հայտարարում է` այս սարն իմն է, այս ծառն իմն է, ծառի վրայի փչակն ու միջի եղած-չեղածը իմն է եւ մայր կկվից պահանջում է ձագերից մեկին իրեն տալ, թե չէ կգա, կացինը կբերի եւ կկտրի ծառը: Մայր կկուն, նախ իմանալով աղվեսի անպատժելիության մասին, տալիս է սկզբից առաջին ձագին, հետո երկրորդ ձագին, հետո երրորդ ձագին, իսկ թե ինչ է անում անպատժելիության մեջ գտնվող աղվեսը այդ ձագերի հետ, պարզ է բոլորիս:

Առաջին պատճառը այդ իրավիճակի լինելու այն է, որ աղվեսը գիտեր, որ ինքը գտնվումէ  անպատժելիության մթնոլորտում, չկա արդարադատություն, չկա դատարան, որը կբռներ աղվեսի ձեռքը, ու կասեր՝ այ ինքնահռչակ, ո՞վ է ասել, որ էս ծառը քոնն է, էս սարը քոնն է:

Չկա արդարադատություն, դատարան, որ ասեր՝ ով էր թույլ տվել աղվեսին ունենալ կացին, բայց հետո պարզվեց, որ կացին էլ չուներ աղվեսը: Բայց եթե նույնիսկ աղվեսն ունենար կացին, նա գիտեր, որ դարատանն ասելու էր, որ կացինն օրինական է, կամ ընդհանրապես կացին չունի աղվեսը:

Աղվեսն ապօրինաբար տիրանալով սարին, ծառին, ձագերին, գիտեր անպատժելիության մասին: Բայց երեւի թե առաջին ձագին ուտելու պրոցեսը եւ ապօրինաբար սարին, ծառին տիրանալու պրոցեսն այս ամբողջ գործընթացի մեջ չարյաց փոքրագույնն էր, եւ եթե առաջին ձագից հետո աղվեսը պատժվեր, չէր կարողանա ուտել երկրորդին, երրորդին»,-ասաց Պապոյանը:

Գեւորգ Պապոյանը նշեց, որ անպատժելիությունն էր, որ աղվեսը ձագերը ուտելուց հետո մարսում էր: «Կկուն իր գլխով անցածի մասին պատմում է ագռավին, ագռավը բացատրում է, որ աղվեսը սրիկա է, եւ իրեն չի պատկանում սարը, ծառը եւ իմանալով իր իրավունքների մասին՝ կկուն տալիս է աղվեսին համապատասխան պատասխան: Աղվեսը իմանում է, որ կկվին գլխի գցողը ագռավն է եղել, գնում է ագռավի մոտ, եւ ագռավը այնպես է անում, որ աղվեսը ընկնում է ծուղակը եւ դառնում շան փայը»,-շարունակեց Գեւորգ Պապոյանը:

Նա նշեց, որ արդյունքում արդարադատության պակասից տուժեց ոչ միայն փաստացի տուժողը՝ կկուն, ոչ միայն պետությունը, հասարակությունը, բնությունը, այլ նաեւ նույն ինքը աղվեսը, որովհետեւ եթե լիներ արդարադատություն, աղվեսը ոչ թե կդառնար շան զոհը, այլ կդատապարտվեր եւ պատիժը կրելուց հետո կշարունակեր բնության մեջ ապրել՝ բնության կանոններով:

«Իմ կարծիքով՝ եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, ապա կգրեր, որ այս պատմության ավարտից հետո հայտնվում են զանազան փորձագետներ, փաստաբաններ, արդարադատության իրականացնողներ, որոնք իրավամբ պնդում են, որ աղվեսը չի կարողացել օգտվել իր արդար դատաքննության իրավունքից, եւ սա նույնպես արդարադատության բացակայության հետեւանք է:

Այսպիսով՝ արդարադատությունը անհրաժեշտություն է բոլորիս համար, ինչպես ենթադրյալ տուժողների, այնպես էլ նրանց համար, որոնց թվում է, թե գտնվում են անպատժելիության մեջ: Արդարադատությունն է, որ մեզ բոլորիս հնարավորություն է տալիս խուսափել ինքնադատաստաններից, քաղաքակիրթ ձեւով պայքարել մի միմյանց դեմ, միմյանց իրավունքները պահպանել եւ արդարադատությունն է, որ հավասարապես պաշտպանում է եւ մեղադրվածին, եւ տուժողին եւ բոլորին: Ես հուսով եմ՝ կգա մի իրավիճակ, որ չենք ունենա արդարադատության խնդիր եւ այն հարցերը, որոնք նկարագրել է ամենայն հայոց բանաստեղծը այդ հեքիաթում»,-ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:

Տպել
Ամենաշատ