News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի Ներկայացուցիչների պալատը գնդակահարումը արպես մահապատժի այլընտրանք է հաստատել էլեկտրական աթոռն կամ մահացու ներարկման մահապատժի դատապարտվածների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հաղորդվում է, որ այս հարցը քննարկման է դրվել մահացու ներարկումների դեֆիցիտի պատճառով: Ըստ նոր օրինագծի ՝ ներարկման դեֆիցիտի դեպքում բանտարկյալին կխնդրեն ընտրություն կատարել էլեկտրական աթոռի կամ կրակային ջոկատի միջեւ:

Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթուղթը նահանգի Սենատի կողմից մարտին հաստատված նախագծի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է: Ուստի օրենքն անարգել կվերահաստատվի Սենատի կողմից եւ կուղարկվի նահանգապետին, ով արդեն խոստացել է ստորագրել այն:

Այս պահին պետական բանտերում մահապատժի դատապարտված 37 անձ կա, նրանցից երեքը սպառել են բողոքարկման գործընթացի հնարավորությունը եւ պետք է մահապատժի ենթարկվեն:

Հարավային Կարոլինան կդառնա ԱՄՆ չորրորդ նահանգը, որը գնդակահարումը թույլատրել է որպես մահապատիժ: Սակայն ակնկալվում է, որ մահապատժի կատարման նոր կանոնները կվիճարկվեն դատարաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ