News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, երկար ժամանակ պլանավորում էին ամուսնալուծվել, նրանց բաժանումը խաղաղ չէր, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Ըստ աղբյուրների՝ զույգը նախատեսում էր հասարակությանը տեղեկացնել ամուսնալուծության մասին այս տարվա մարտին: Ընդ որում, Մելինդա Գեյթսը վարձակալել Գրենադայի Կալիվնի կղզին՝ որի մեկ գիշերվա արժեքը 132.000 դոլար է, հաղորդում է «Գազետա»-ն:

Մելինդայի պլանի համաձայն՝ կղզում, նա եւ Գեյթսի հետ նրանց երեխաները պետք է թաքնվեին մամուլի ուշադրությունից աղմկահարույց հայտարարությունից հետ: Իսկ Microsoft-ի հիմնադրին այս ուղեւորությանը չէին հրավիրել: «Դա ընկերական բաժանում չէր: Մեզ հայտնել են, որ Մելինդան եւ ընտանիքի մեծ մասը զայրացած է Բիլի վրա՝ նրա տարբեր արարքների համար»,- նշված է TMZ-ի նյութում:

Ընդ որում, ընտանիքի դժգոհության պատճառների մանրամասները չեն ներկայացվում:

Մայիսի 4-ին հայտնի էր դարձել, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո: Ըստ Bloomberg-ի՝ ամուսնալուծության ընթացքում Մելինդան 1.8 միլիարդ դոլարի արժեթղթեր է ստացել, այս պահին գույքի բաժանումը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ