News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի գործառույթների մեջ երբեք չի մտել սատանա փնտրելը, ՀԴՄ-ների ստուգումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը՝ անդրադառնալով ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ-ին տրվող հանձնարարություններին:

«Ես չեմ հասկանում, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ՊԵԿ գոյություն չունի, ԱԱԾ-ն կարծես լինի «палочка выручалочка»: Այդպես չի լինում»,-ասաց նա:

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր հերթին նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ամեն ինչ ասել է շատ պարզ, ազնիվ ու հստակ. «Նա մեր ղեկավարն է եղել, խնդիրներ է դրել, եթե նույնիսկ չենք կատարել, բացատրել ենք, թե ինչու չենք կատարում: Հիմա չեմ ուզում մասնավորեցնել մեր զրույցները»:

Համբարձումյանը նաև նշեց, որ այսօր շատ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱԱԾ-ն վերածվել է քաղմասի, ամեն անկապ ու կապված գործով զբաղվում է. «Այն ժամանակ ծառայությունն իր գործն էր կատարում, իսկ հիմա այդ ռիթմը կորել է»:

Տպել
Ամենաշատ