News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին,  հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

«Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան,Կոմանդոս)` Հայաստանի Ազգային հերոս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,-ասվում է հաղորդագրությունում:

Արկադի Տեր -Թադևոսյանի կենսագրությունը

Ծնվել Է 1939 թ․ մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.):

1962-1990 թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1990թ. մայիսին զինվորագրվել է  «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պաշտպանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ՝ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:

1991-1992թթ. Տեր- Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջանների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանել են «Կոմանդոս»: 1992 թ. նրա ղեկավարությամբ մշակվել է Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրել է «Հարսանիք լեռներում» ծածկանունը և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել  է ռազմավարական և մարտավարական բարձր մակարդակով:

1992-2001 թթ. ծառայել է  ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ:

1993-1995 թթ. ղեկավարել է  ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը:

1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը: 2001 թվականից  ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է:

1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է:

2009 թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին և ստացել «Ոսկե Արծիվ» շքանշան:

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

2016 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

2021 թ․ մարտի 31-ին մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ