News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի դատարանը բնապահպանական չափանիշները խախտելու համար 267 միլիարդ սոմի (շուրջ 3,09 միլիարդ դոլար) տուգանել է կանադական Kumtor Gold Company ընկերությանը, որը զբաղվում է Կենտրոնական Ասիայի Kumtor խոշորագույն ոսկու հանքի շահագործմամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Դատարանը անօրինական է ճանաչել «Դավիդով» եւ «Լիսիյ» սառցադաշտերում արդյունաբերական թափոններ կուտակելու ընկերության գործողությունները:

Ըստ օրենսդրության՝ Kumtor Gold Company-ն իրավունք ունի 30 օրվա ընթացքում բողոքարկել որոշումը վերադաս ատյանում (Գերագույն դատարանում):

Հինգշաբթի օրը Ղրղըզստանի խորհրդարանը նաեւ որոշում է կայացրել երեք ամսով հնարավոր արտաքին կառավարում մտցնել այն ընկերություններում, որոնք զբաղվում են հանքավայրերի շահագործմամբ եւ խախտում են բնապահպանական պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ