News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ՀՀ նախագահի նստավայրի մոտ Արմեն Սարգսյանին է ուղղել իր հարցադրումները`  կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին:

«Կառավարության բակում տեղի ունեցած մեր չկայացած հանդիպումից հետո ես գրավոր նաև դիմել էի նախագահի աշխատակազմին, որտեղից զանգել և ասել են, որ մինչև շաբաթվա վերջ նախագահը պատրաստականություն է հայտնել ընդունել: Ես պատրաստական սպասում էի, բայց, ցավոք սրտի, երեկ երեկոյան ինձ տեղեկացրին, որ նախագահը չի հրաժարվում ձեզ ընդունել ինչ-որ մի օր, բայց հիմա նա չի կարող:

Ես հանդիպման խնդրանքս հանել եմ, որվհետև ես նախագահի հետ անձնական հանդիպման նպատակ չեմ ունեցել, իմ բոլոր խնդիրները հանրային բնույթի են, բխում են հասարակության շահերից և ժամկետային առումով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Տպել
Ամենաշատ