News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք ոչ թե պետք է կարողանանք հաշտվել պարտության մտքի հետ, այլ հակառակը, պետք է կարողանանք ստարտ տանք, ազդարարենք դեպի նոր հաղթանակների գնալու մեր միտքը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանկ» զբոսայգում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պտգամավոր Միքայել Մելքումյանը:

Ես չեմ պատրաստվում հաշտվել պարտության հետ: Այսօրվա միտքն այն է, որ գտնենք այն բանաձեւը, որմեզ տանում է դեպի նոր հաղթանակ: Մենք չպետք է հաշտվեք, Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի: Մեր երկրի նոր օրակարգը պետք է ձեւավորի նոր իշխանությունը: Հունիսի 20-ից հետո Հայաստանում պետք է լինի նոր իշխանություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այս պարտությունները քաղաքական հետեւանք չունեցան, պարտված իշխանությունը դեռ շարունակում է պաշտոնավարել, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անպայման ունենալու են, ուղղակի ժողովուրդն ինքն է որոշում, որ պահին ինչ լուծում է տալիս: Մենք արդեն ասել ենք, որ հարցի օրինական լուծման ճանապարհը հունիսի 20-ն է լինելու: Դուք կտեսնեք, որ ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու: Ես հավատում եմ դրան: Մենք տեսնելու ենք, որ կամաց մեր ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ իրենք հստակ որոշում են ընդունելու, որ պետք է փոփոխություն լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ