News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ուղեղի մեծ չափը հանգեցնում է հորանջելու երկար տեւողությանը սառեցման պահանջմունքի պատճառով, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Մասնագետներն անցկացրել են գիտափորձ 55 կաթնասունների եւ 46 թռչունների ներգրավմամբ՝ այդկերպ հետազոտելով  1291 հորանջոց: Հենվելով արդյունքների վրա՝ նրանք հայտնաբերել են կայուն կապ հորանջելու տեւողության եւ ուղեղի նեյրոնների թվի միջեւ:

Նրանք եզրակացրել են, որ չափերով ավելի մեծ ուղեղն ունի թերմոլիզի (օրգանիզմից ջերմության դուրս բերման) ավելի բարձր պահանջմունք, մինչդեռ դրա ջերմությունը մասամբ որոշվում է նեյրոնների ակտիվության հետեւանքով ջերմության արտադրմամբ: Փորձագետները նաեւ նշել են, որ կաթնասունները հորանջում են ավելի երկար, քան թռչունները, մարմնի ավելի բարձր ջերմաստիճանի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ