News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարող է վերատեղակայել զորքերը, որոնք նա դուրս է բերում Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի երկրներ, սակայն մինչ այժմ համապատասխան պայմանավորվածություններ չկան, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ին տեղակայման համար ռազմաբազաներ են անհրաժեշտ ոչ միայն զինվորականների, այլ նաեւ անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների եւ հրետանու համար՝ Աֆղանստանի կառավարությանն աջակցելու եւ արմատական «Թալիբան» շարժման զինյալներին զսպելու համար: ԱՄՆ կառավարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Աֆղանստանի հարեւան Կենտրոնական Ասիայի երկրները, Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև ՌԾՈւ առանձին նավերը որպես զորքերի ապագա տեղակայման հնարավոր վայրեր են դիտարկվում, փոխանցում է «Գազետա»-ն:

Մի շարք զինվորականներ եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներ կարծում են, որ զորքերի տեղակայումն Ուզբեկստանում եւ Տաջիկստանում լավագույն լուծումը կլիներ: Նրանք նշել են, որ այդ երկրները սահմանակից են Աֆղանստանին, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն հասնել Մերձավոր Արեւելքի այս պետություն: Սակայն նրանք կարծում են, որ դժվար է այս երկու երկրներում զորք տեղակայել՝ Ռուսաստանի «մեծ ռազմական ներկայության» եւ Չինաստանի աճող ազդեցության պատճառով, հայտնում է պարբերականը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներն ամերիկյան կողմին խնդրել են հետաձգել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավարտել է իր առաքելությունն Աֆղանստանում եւ մայիսի 1-ից կսկսի զորքերը դուրս բերել երկրից:

2020-ին ԱՄՆ-ն եւ աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ավելի քան 18 տարվա պատերազմում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր ստորագրեցին: Պայմանավորվածությունների համաձայն՝ ամերիկյան զորքերը մինչեւ մայիսի 1-ը պետք է Աֆղանստանը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է թալիբների հետ պայմանագրերը վերանայելու մտադրության մասին:

Ամերիկյան օպերացիան Աֆղանստանում սկսվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն ի պատասխան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ