Հայաստանում գույքահարկի հետ կապված փոփոխություններն իսկապես դարակազմիկ են։ Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Այս բարեփոխումները, ինչպես նշեց նա, ոչ միայն հարկաբյուջետային նշանակություն են ունեցել, այլեւ արդարացված են սոցիալական արդարության տեսակետից:
Նա նաեւ դարակազմիկ է համարում ճանապարհաշինության մասշտաբը:
«Մենք կառուցել ենք ճանապարհներ, սակայն միլիոնատերեր չենք դարձել, քանի որ մենք ճանապարհները մարդկանց համար ենք կառուցում»,- ընդգծեց Փաշինյանը: