News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանները խուզարկություն են իրականացրել գործարար «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի առանձնատանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։

«Խուզարկություն են իրականացրել մոտ մեկ ամիս առաջ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով, ինչպես նաեւ օրերս Էջմիածնում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական գործով։ Հիմնականում խուզարկությունը կապված էր հարուցված հին քրեական գործի շրջանակներում։ Փնտրում էին ապօրինի զենք-զինամթերք, սակայն ոչինչ չեն չգտան»,- ասաց Վասակյանը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեծ թվով ոստիկաններ կրկին խուզարկություն էին իրականացրել Արթուր Ասատրյանի առանձնատանը։

Փաստաբանը նշեց, որ ինքը ուշացած է գնացել խուզարկությանը եւ չգիտի՝ նախորդ խուզարկության սցենարով են իրականացրել, թե՝ ոչ։

Նա պնդեց, որ այդ քրեական գործերի հետ Արթուր Ասատրյանը որեւէ առնչություն չունի։ 

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել։ Մամուլում տարածված լուրերի համաձայն սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ