News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 20-ով, որոնցից ինը երեխա եւ մեկ կին: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Աշրաֆ ալ Քիդրան:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին ինը զոհի մասին: «Գազայի հատվածում Իսրայելի արձակած ավիահարվածների հետեւանքով զոհվել է 20 պաղեստինցի, այդ թվում՝ ինը երեխա եւ մեկ կին: Եւս 65 մարդ վիրավորվել է»,-հայտնել է ալ Քիդրան:

Ավելի վաղ բանակից հայտնել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից։ Դրանց մեծամասնությունն ընկել է բաց տեղանքում կամ կասեցվել  «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ:

Բացի այդ, մի քանի օր շարունակվում են բախումներ Արեւելյան Երուսաղեմում: Երուսաղեմի Կարմիր Մահիկի տվյալներով՝ կիրակի գիշերը Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումների հետեւանքով տուժել է 80 մարդ, վերջին օրերին ընդհանուր առմամբ վիրավորվել է շուրջ 300 պաղեստինցի: Եկրուշաբթի առավոտյան անկարգությունները վերսկսվել են, ներկայում Երուսաղեմում բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 331-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ