News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայում լուրջ ամուկ է բարձրացել: Ոստիկանությունը հետապնդում է այն խաբեբաներին, ովքեր բիթքոինի վաճառքի համար կեղծել են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հարցազրույցը Kronen Zeitung-ին: Նախկինում այս մակարդակի քաղաքական գործիչները այսպիսի նպատակների չէին ներգրավվել, հայտնում է RG-ն:

«Ուրախ եմ, որ բիթքոինով գործարքներ փորձեցի: Նախկինում ես այսպես հեշտ այդքան գումար չեմ վաստակել: Ես խոսում եմ օրական տասնյակ հազարավոր եվրոյի մասին»,- բացառիկ զրույցում իբր ասել է նախագահը:

Գրասենյակը հերքել է նախագահի կապը կրիպտոարժույթների եւ դրանց վաճառքի խթանման հետ: Այժմ այս հարցով զբաղվում են իրավասու ծառայությունները:

Ավստրիայում սա առաջին նման դեպքը չէ: Բիթքոինի հետ կապված խաբեբաներն այլ հայտնի մարդկանց անունները եւս օգտագործել են իրենց խարդախությունների համար: Այսպես, 2019-ին նրանք վատ վիճակի մեջ էին դրել Red Bull ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցին եւ ZIB հեռուստաալիքի հաղորդավար Արմին Վոլֆին: Դրա համար օգտագործվել էր Krone թերթի կեղծ կայքը: Լրագրողը նախազգուշացրել էր կեղծիքների մասին: «Իհարկե, այդ ամենը կեղծիք է: Սա իսկական խոզություն է»,- գրել էր նա Twitter-ում:

Մասնագետները խնդրում են քաղաքացիներին ուշադրությամբ վերաբերվել համացանցում հայտնիների մասնակցությամբ երեւակայական գովազդին: Եթե օգտվողը սեղմում է հայտարարությանը, հայտնվում է, այսպես կոչված, պսեւդոլրագրողական հոդված: Սա տեղեկատվության արժանահավատության եւ լրջության տպավորություն է ստեղծում: Տեքստում, որը գրված է որպես թերթի հոդված, հայտնի մարդիկ ներկայացնում են որոշակի արտադրանք: Հոդվածն իր հերթին հղում է անում նրան: Եթե մարդը անցնում է հղումով, հայտնվում է ֆինանսական ինտերնետային հարթակում: Մնում է միայն գումար փոխանցել՝ ակնկալելով, որ կհարստանաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ