News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լիբանանին էլեկտրաէներգիա մատակարարող թուրքական ընկերությունը սպառնացել է դադարեցնել մատակարարումը, հայտարարել է Լիբանանի ֆինանսների նախարարությունը՝ վկայակոչելով լիբանանցի օրենսդրին: 

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանը կարող է հայտնվել «լիակատար մթության մեջ», եթե թուրքական Karadeniz ընկերությունը ընդհատի մատակարարումները, հաղորդում է Reuters-ը:

Իր հերթին, Karadeniz-ը պահանջել է, որ լիբանանցի դատախազը դադարեցնի ընկերության նավերի ձերբակալումը: Ընկերությունը պահանջել է նաեւ կազմել պարտքի մարման ժամանակացույց` մատակարարման խափանումներից խուսափելու համար:

Անցյալ շաբաթ Լիբանանի դատախազը որոշում է կայացրել ձերբակալել բեռնանավերը եւ տուգանք կիրառել ընկերության նկատմամբ այն բանից հետո, երբ «Ալ-Ջադիդ» հեռուստաընկերությունը հաղորդել է էլեկտրամատակարարման պայմանագրի հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների մասին: Թուրքական ընկերությունը հերքում է մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ