News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


ԱԺ ամբիոնից Փաշինյանը կամ իր թիմի անդամները կարող են խոսել մեր պետության համար սակրալ, զգայուն թեմաներից՝ չգիտակցելով, որ դրանք մոնիտորինգի են ենթարկվում ադրբեջանական ու թուրքական կառույցների կողմից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ փաստելով, որ իշխանության համար իր նեղ շահերն առավել կարևոր են, քան թուրքական սպառնալիքը։ Թուրքագետը նաև զարմանք է հայտում, թե ինչու է Փաշինյանը դժգոհում, թե իր իշխանությանը թրքասեր են համարում, քանի որ փաստերի համադրումը դրա մասին է վկայում։

«Այն, քայլերը, որոնք այս իշխանությունն է իրականացնում, ուղղակի կամ անուղղակի նպաստում են թուրքական շահերի առաջ մղմանը, իսկ դա թրքասիրություն է։ Գիտակցաբար են դա արել, թե տգիտության պատճառով, այնուամենայնիվ, արել են։ Իշխանությունը նաև պատասխանատվություն է, միայն բաղավել չէ», –նկատում է նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի հետ թշնամանքը պիտի կառավարելի դարձնել, թուրքագետը շեշտում է, որ նախ պիտի հասկանալ, որ թշնամանքը երկկողմանի է, իսկ այս կարգի հայտարարություններն էլ փաստում են, որ իշխանությունը խնդրին չի տիրապետում։ «Թուրքիայի և Ադրբեջանից եկող թշնամանքն ունի մինիմալ և մաքսիմալ նպատակներ։ Մինիմալը Հայաստանի պետականության, ինքնուրույնության, որպես գործոն լինելու նվազեցնում է մինչև զրոյական աստիճանի, ինչը հիմա անում են, իսկ առավելագույն նպատակը Հայաստանի վերացումն է», –ասում է նա ու ընդգծում, որ թուրքական մտածողությունից, մշակույթից մինչև գրականություն, դասագրքեր ներծծված են հայերի հանդեպ թշնամանքով։ Թուրքագետը նաև հռետորական հարց է տալիս Փաշինյանին. «Ինչպե՞ս է նա կառավարելու թուրքական թշնամանքը, երբ թշնամին բորբոքում է այդ այն։ Թե՞ ենթադրում է, որ ինչպես ադրբեջանցիների հետ խոսեց, նույն կերպ էլ թուրքերի հետ կարող է խոսել»։

Ըստ թուրքագետի, Թուրքիայի համար Հայաստանից միայն մեկ սպառնալիք կա՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը։ «Եթե քայլեր պիտի անենք թշնամանքը կառավարելու համար, ուրեմն պիտի ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնենք, հրաժարվենք մեր անկախության հռչակագրում ամրագրվածից»,–ասում է Մելքոնյանը և հորդորում իշխանություններին զերծ մնալ նման հայտարարություններից, որպեսզի դրանք թրքասիրություն չդիտարկվեն։

Թուրքագետի կարծիքով Փաշինյանի և նրա թիմակիցների այսպիսի հայտարարությունները ոչ թե ուղղված են թուրք հասարակությանը, այլ մեր հասարակության զգոնության թուլացմանը։ «Այս լոզունգները հարվածում են թուրքերի հանդեպ ընկալումների մեր գենետիկ ժառանգությանը։ Մեր կողմի թշնամանքը կրճատում ենք, մյուս կողմից թշնամանքն աճում է։ Ո՞վ է դրանից տուժում, ով՝ շահում։ Արդյոք սա նպատաստում է տարածաշրջանի խաղաղությանը։ Եթե քո թշնամին զինվում է, դու քո զենքերը հանձնում ես, ու՞մ ես օգուտ տալիս, քեզ, թե՞ թշնամուն։ Ամենավտանգավորը ինքնավստահ տգիտություն է, երբ դրան գումարվում է նաև պետական լծակներ ունենալու հանգամանքը, դա դառնում է ողբերգություն պետության համար»։

Խոսելով Մեղրի միջանցքի մասին Ալիևի պարբերաբար հայտարարություններին, Ռ. Մելքոնյանը հավաստիացնում է, որ այդ ճանապարհով ավելի շատ շահագրգռված է Թուրքիան, քան Ադրբեջանը։ «Նրանց համար առաջնային կարևորություն չունի ոչ Ջեբրայիլը, ոչ էլ Ֆիզուլին, նրանց համար էական է այդ ճանապարհը, որը դառնալու է թուրքական երակ՝ Թուրքիային միացնելով թուրքալեզու պետությունների հետ։ Սա մեծ խաղ է, որին ներգրաված են Թուրքիան և Ադրբեջանը»,– նշում է նա և վստահեցնում, որ Հայաստանը միայնակ չի կարող այս մարտահրավերին դիմակայել ու կարիք ունի դաշնակիցների՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի։ Ավելին, այդ ճանապարհը, թուրքագետի պնդմամբ, դամոկլյան սրի պես կախվելու նախ Սյունիքի, ապա ողջ Հայաստանի գլխին։ «Այս իշխանությունները տգետ բղավոցներով, ԱԺ ամբիոնից մաչոյական, կիստղայական հայտարարություններով կարող են իրենք իրենց խաբել, բայց ոչ պատմության։ Այս իշխանությունների մոտեցումներն ուղիղ հակընդդեմ են մեր պետականության շահերին ու նրա գոյությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ադրբեջանական յութուբ-ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որը ձայնագրվել է Ստեփանակերտում՝ բունկերում, պատերազմի ժամանակ...
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
«Պատերազմի ավարտից հետո մեզ մոտ 30 քաղաքացի զոհվել է ականներից, ավելի քան 100 մարդ վիրավորվել է...
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
«Այս պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը...
Ադրբեջանի փոխվարչապետ. եռակողմ խումբը կշարունակի աշխատանքը նոր կառավարության ձեւավորումից հետո
Հայաստանում ընտրություններ են անցկացվել, նոր կառավարություն է ձեւավորվում: Կարծում եմ՝ դրանից հետո...
Ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և խնդիրները երկկողմանի լուծելու. Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին
Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք...
Բաքվում դատում են Ռուսաստանի քաղաքացու
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 214-3.1 հոդվածով՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում...