News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ և չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները հիշյալ տարածքում հայտնաբերել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են: Հայտնաբերվել է նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Ամենաշատ