News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածին հարվածների ուժն ու հաճախականությունը մեծացնելու մտադրության մասին: Այս մասին ասվում է Twitter-ում Իսրայելի վարչապետի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Իրավիճակի գնահատման հիման վրա որոշվել է, որ [Գազայի հատվածին] հարվածների ուժն ու հաճախականությունը կավելացվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ երկուշաբթի օրվանից իսրայելական բանակը «հարյուրավոր հարվածներ» է հասցրել պաղեստինյան «Համաս» եւ «Իսլամական ջիհադ» արմատական շարժումների դիրքերին եւ թիրախներին, ինչի հետեւանքով խոցվել են բազմաթիվ «նշանակալի թիրախներ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Նեթանյահուն ասել է, որ հրամանատարությունը «կարգադրել է ուժեղացնել անձնակազմը սահմանային ոստիկանության գումարտակների մեծ մասում»: «Մենք դրանք ավելի կամրապնդենք այնքան, որքան դա անհրաժեշտ կլինի պետության մեջ կարգը պահպանելու համար»,- գրել է նա:

Նեթանյահուն հաստատել է, որ Գազայի հատվածից իսրայելական տարածքի գնդակոծություններից մեկի ժամանակ զոհվել է երկու խաղաղ բնակիչ: «Ցավոք, մեր երկու խաղաղ բնակիչներ են զոհվել: Բոլորիդ խնդրում եմ ենթարկվել թիկունքի հրամանատարության հրամաններին եւ հրահանգներին՝ դա կյանքեր է փրկում»,- գրել է նա: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներից «համբերություն եւ հնարավոր զոհաբերություններ կպահանջվեն», քանի դեռ բանակը պայքարում է արմատականների դեմ:

Նրա խոսքով, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածի արմատականներին եւ ակնկալում է բնակչության լիակատար աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ