News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հակամարտության էսկալացիայի կապակցությամբ, եւ կոչ են արել բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել:

«Մենք զսպվածության եւ հանգստության կոչ ենք անում: Իսրայելը պաշտպանվելու եւ հրթիռակոծմանը պատասխանելու իրավունք ունի: Պաղեստինի ժողովուրդը նույնպես անվտանգության իրավունք ունի, ինչպես եւ իսրայելցիները: Միեւնույն ժամանակ խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունների համար մենք ցավում ենք եւ կցանկանայինք, որ դա դադարեր»,-հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է իրավիճակն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ