News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Ամենաշատ