News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զոմբի թրենդ

Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան)

Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել: Ովքեր չգիտեն, թե ով է եղել

Տիգրան Մեծը, շատ հակիրճ ասեմ` ինքն ահավոր «շատ նախկին…» է:

Տիգրան Մեծը, երբ Հայաստանի տարածքը դարձրեց 300 հազար քառակուսի կիլոմետր (Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով), իսկ գերիշխանության և ազդեցության տարածքը` մոտ 3 մլն քառ. կմ, դրանից մի քանի տարի անց բոլոր թշնամիների հետ պայմանավորվեց, որ ամբողջը հետ է վերադարձնելու(պարզ է` ոչ անհատույց, այսինքն` «ծախել էր…»), այդ թվում` արևմտյան և արևելյան Հայաստանը, Նախիջևանը, Ախալքալակը, Արցախն ու Սյունիքը: Բայց նա էլ չի կարողացել` չի հասցրել հետ հանձնի, որովհետև կյանքից շուտ է հեռացել:

Իրենից հետո եկած «փրկիչները» հերթով բոլոր տարածքները տվել են թշնամիներին: Բայց դե ի՞նչ անեին խեղճերը, որ Տիգրան Մեծն արդեն «ծախել էր…»

Բա՞…

Իսկ դուք այսօրվա համար ընկած մեղավոր եք փնտրում, այ միամիտներ, «վաղու~ց ծախել էին…»:

Պարզապես այս վերջին մնացորդներին թշնամիները դարերով սպասում էին, որ հայ ազգի մի «փրկիչ» գա` նոր հետո հետ վերցնեն Տիգրան Մեծի ծախածի մնացորդները:

Բա՞…

Ասեմ, իմացեք` հենց հիմա էլ էլի «նախկիններն են ծախում…»:

Սրանք ի՞նչ անեն, այս խեղճերը»:

Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա Զոմբի թրենդ Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն...

Опубликовано Karen Chshmaritian Четверг, 13 мая 2021 г.
Տպել
Ամենաշատ