News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ներկայացրել է մայիսի 12-ին Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն անընդունելի է անվանել ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարելու Ադրբեջանի փորձը` նշելով, որ դա նաեւ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նման իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով եւ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքների կիրառման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները, իրենց ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպելով, հատել են սահմանը եւ 3,5 կմ առաջ շարժվել Հայաստանի տարածքում՝ գրավելով Սեւ լճի շրջանում տարածքը: Հայաստանի իշխանությունները սահմանափակվում են բարձրագոչ խոսքերով եւ բանակցություններ են վարում զավթիչների հետ: Նրանք չեն ուզում հեռանալ՝ մտադրվելով տիրել Մեծ Իշխանասարի գերիշխող բարձունքին (3500 մ): Սա գերիշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ Սարավանից մինչեւ Գորիս ու այնուհետեւ մինչեւ Կապան մայրուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ