News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը եւ պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երեւում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում եւ ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։

Տեղորոշման պատկերը ներկայացվում է ստորեւ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ