News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչն իր աշխատանքային քարտեզներով այսօր միացավ ադրբեջանցիների հետ բանակցություններին: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հանրապետության սահմանամերձ շրջաններում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հայկական կողմի քարտեզները եւ ռուսական ռազմաբազայի քարտեզները հաստատում են պաշտոնական Երեւանի հայտարարությունները այս տարածքի եւ Հայաստանի սահմանային կոորդինատների պատկանելության մասին:

Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ սա շատ կարեւոր հանգամանք է, որը հաստատում է հայկական կողմի ճիշտ լինելն այս հարցում:

Բանակցություններն այսօր դադարեցվել են: Դրանք կվերսկսվեն վաղը՝ ժամը 15:00-ին»,- ասաց Փաշինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ