News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:50-ի սահմաններում Կապանի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Ֆրոլովը իր վարած  Opel Zafira  մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ֆրոլովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակ ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կոստնյաի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Տպել
Ամենաշատ