News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան կոշտ միջոցներով կպայքարի հակասեմականության ցանկացած դրսեւորման դեմ, որն ի հայտ է գալիս Գերմանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցող հակաիսրայելական բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ  ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը, գրում է DW-ը:

«Մենք չենք հանդուրժի, որ գերմանական հողում այրվեն Իսրայելի դրոշներ եւ կատարվեն հարձակումներ հրեական հաստատությունների վրա: Բոլոր նրանք, ովքեր տարածում են հակասեմական ատելություն, ամբողջությամբ կզգան իրավական պետության կոշտությունը»,-հայտարարել է նա Bild am Sonntag-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ մայիսի 16-ին: Ոստիկանությանն ու դաշնային հողերի ներկայացուցիչներին Զեհոֆերն առաջարկել է կադրային եւ նյութական աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ