News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ստեղծել  մասնագիտական միջազգային կառույց, որը կիրականացնի մոնիթորինգ եւ կվարի պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունների հաշվետվողականությունը, գրում է Тasnim news-ը:

Զարիֆը, որը գտնվում է Իտալիայում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության առցանց նիստին, որը նվիրված էր Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակազդեցությանը: Իր ուղերձում, որը նա արել է Հռոմում Իրանի դեսպանատնից, բարձրաստիճան իրանցի դիվանագետն ասել է, որ ԻՀԿ անդամները պետք է ճանաչեն Իսրայելի հանցավոր գործողությունները՝ որպես ցեղասպանություն:

Նա կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին ընդլայնել իրենց ազգային տրիբունալների իրավասությունը՝ ներառելով դատական հետապնդում հանցագործների նկատմամբ, որոնք կատարում են ռազմական հանցագործություններ եւ ցեղասպանություն Պաղեստինի օկուպացված տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ