News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի–Երեւան մայրուղին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։

«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,– ասաց Արտենիի բնակիչը։

Գյուղի բնակիչները մայրուղին փակելով՝  պատկան մարմինների ուշադրություն  են  հրավիրում խնդրի շուրջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ