News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է «լրջորեն» վերաբերվի ՉԹՕ-ների սպառնալիքին, ասում է ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկ Ռուբիոն:

«Այն ամենը, ինչ մտնում է օդային տարածք եւ չպետք է այնտեղ լինի, իրենից սպառնալիք է ներկայացնում»,- ասել է նա CBS-ի հետ հարցազրույցում: «Ցանկանում եմ, որի դրան լրջորեն վերաբերվենք եւ նման կերպ վերաբերվելու գործընթաց մշակենք»,- ասել է Ռուբիոն: «Ցանկանում եմ, որպեսզի ունենանք տվյալների վերլուծության գործընթաց, վայր, որտեղ դրանք կցուցակագրվեն եւ անընդհատ կվերլուծվեն, մինչեւ կստանանք պատասխաններ»: 

Լինելով Սենատի հետախուզության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ դեկտեմբերին Ռուբիոն պահանջել է ՉԹՕ-ի վերաբերյալ զեկույցի ոչ գաղտնի պատճենը՝ Կոնգրես ներկայացնելու համար: 

«Իմ գործընկերներից ոմանք շատ հետաքրքրված են այս թեմայով, սակայն երբ բարձրացնում ենք այն, նրանք հռհռում են»,- ասել է նա: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք թույլ տալ, որպեսզի մեզ խանգարեն շատ կարեւոր հարցի պատասխան ստանալ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ