News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա տիկինը՝ Ջիլը, 2020թ. վաստակել են մոտ 600 հազար դոլար, այն դեպքում, երբ փոխնախագահ Քամալա Հարիսը եւ նրա ամուսինը՝ Դագ Էմհոֆը, մոտ 3 անգամ ավելի, վկայում են հարկային հայտարարագրերը, որոնք հրապարակել է Սպիտակ տունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԱՄՆ-ում երկուշաբթին դաշնային հարկային հայտարարագրերի հանձնման վերջնաժամկետն էր։ Այն երկարացվել է մեկ ամսով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Համաձայն հայտարարագրերի՝ նախագահը տիկնոջ հետ վաստակել է 607 336 դոլար՝ վճարելով 157 414 դոլար դաշնային եկամտահարկ՝ հարկման 25,9 տոկոս էֆեկտիվ տոկոսադրույքով։ Նրանք նաեւ 30 704 դոլար են ծախսել բարեգործության համար, այդ թվում՝ 10 հազար դոլարի չեք են դուրս գրել Բայդենի որդու՝ Բոի անունով, որը մահացել է 2015թ.։

Բացի դաշնային հարկից, նախագահը եւ առաջին տիկինը վճարել են մոտ 29 հազար դոլարի հարկ Դելավեր նահանգին եւ 443 դոլար Վիրգինիա նահանգին։

Հարիսը եւ նրա ամուսինը վաստակել են 1 695 225 դոլար եւ վճարել 621 893 դոլար դաշնային եկամտահարկ՝ 36,7 տոկոս էֆեկտիվ տոկոսադրույքով։ Նրանք նաեւ վճարել են 125 հազար դոլար եկամտահարկ Կալիֆոռնիային եւ 57 հազար դոլար՝ Կոլումբիայի օկրուգին, ինչպես նաեւ 27 հազար դոլար են նվիրաբերել բարեգործության համար։

Բայդենը 2020թ. հիմնական մասի ընթացքում եղել է նախկին փոխնախագահ եւ նախագահի թեկնածու, այն դեպում, երբ Հարիսը մինչեւ փոխնախագահ ընտրվելը աշխատում էր որպես սենատոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ